Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Կավալիերին վերադառնում է կուսակցության գիրկը

Կավալիերին վերադառնում է կուսակցության գիրկը
19.09.2013 | 11:04

«Առաջ, Իտալիա» կուսակցությունը, որ 1994 թ. ստեղծել, 2008-ին լուծարել էր Սիլվիո Բեռլուսկոնին, վերադառնում է քաղաքական ասպարեզ: Չորս տարով քաղաքական գործունեությունից հեռացված նախկին վարչապետը վերականգնում է «Առաջ, Իտալիան»` վստահ լինելով, որ այդ կուսակցությունը միակ ուժն է, որ կարող է անխուսափելի աղետից փրկել երկիրը: Զրկված խորհրդարանի աշխատանքին մասնակցելու հնարավորությունից` Կավալիերին վերադառնում է կուսակցական կյանքի հմայքներին:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ